«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը «Ֆեստիվառ» մշակութային նախագծի համար 180 մլն դրամ գումար է հատկացրել։ Այդ նախագծի շրջանակում 3 համերգային ծրագիր պետք է անցկացվի, որոնցից առաջինը շաբաթ օրը տեղի ունեցավ Գյումրիում՝ Թաթայի համերգի ուղեկցությամբ, մյուս երկու միջոցառումները պետք է կայանան օգոստոսի 10-ին՝ Իջեւանում, որի ընթացքում նախատեսվում է «Կարեն Սեւակ» խմբի երաժշտական ելույթը, ինչպես նաեւ ներկա կլինեն վրացահայ կատարողներ. իսկ ահա օգոստոսի 24-ին Եղեգնաձորում կայանալիք համերգին ելույթ կունենա «Լադանիվա» խումբը։