Այսօր՝ հուլիսի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Mercedes» մակնիշի բեռնատարն Աճառյան փողոցում՝ «Հարսնաքար» ռեստորանային համալիրի հարևանությամբ, վարերթի է ենթարկել 3 հետիոտնի, հաղորդում է shamshyan.com-ը: Վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածներից 2-ը տեղում մահացել են, 1-ը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։