Ամենայն Հայոց Կաթողիկոսը նշանակումներ է կատարել

article-image

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են նորաօծ եկեղեցականների նշանակումներ: Հոգեշնորհ Տ. Դավիթ աբեղա Օհանյանը նշանակվել է Մայր Աթոռի լուսարարապետությունում՝ որպես փոխլուսարարապետ, Հոգեշնորհ Տ․ Շահան աբեղա Մելքոնյանը ծառայության է կոչվել Գեղարդավանքում, Արժանապատիվ Տ․ Բարսեղ քահանա Մկրտչյանը և Կորյուն քահանա Պապիկյանը ծառայության են նշանակվել Տավուշի թեմում, Արժանապատիվ Տ․ Սարգիս քահանա Սարդարյանը՝ Շիրակի թեմում, Արժանապատիվ Տ․ Կարապետ քահանա Ստեփանյանը և Տ․ Արսեն քահանա Փահլևանյանը՝ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն