Հուլիսի 21-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 20։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Սևանի բաժին են զանգահարել «Սևան» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Սևանի ավտոճանապարհին մեքենայի այրվելու հետևանքով «Դեմքի և զույգ վերին վերջույթների այրվածքներ, առաջին աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է դիմել մի քաղաքացի։