«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Նախարարի կողմից վարչապետին ներկայացվող սույն 3 հաշվետվությունը նկարագրում է կառավարության աշխատանքային իրավիճակը։ Այսպես` առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը զարմանալի զուգադիպությամբ և՛ Մյունխենում, և՛ Թբիլիսիում, և՛ պրոադրբեջանական Բուդապեշտում տարբեր գործուղումների ժամանակ գործընկերներից ստացել է բառացիորեն նույն առաջարկը` «Ամրապնդել կողմերի փոխգործակցությունն ու կապերը»։