Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակը» գրում է․ «Նիկոլ Փաշինյանը դադարել է երկրում օրակարգ թելադրել, հակառակը՝ ինքն է ենթարկվում հանրային օրակարգին։ Մեր աղբյուրներից տեղեկացանք, որ Փաշինյանն ուշադիր հետեւել է հանրային արձագանքներին եւ նկատել, որ իր մեկամսյա արձակուրդի մասին լուրը մարդիկ շատ վատ են ընդունել: Համատարած գրում էին` պատերազմով վախեցնողը 1 ամսով արձակուրդ է գնացել: Եվ քանի որ հիմա ցանկացած կորցրած ձայն կարեւոր է, ուստի որոշել է երեւալ հանրային դաշտում․ արձակուրդում է, բայց աշխատում է: Այսինքն՝ ոչ պաշտոնապես չեղարկել է հանգիստը, սկսել է այցելել մարզեր, տարբեր միջոցառումների մասնակցել։ Թեեւ այդ դեպքում էլ հասկանալի չէ, թե ինչու են արձակուրդում գտնվող անձին պաշտոնական ընդունելության արժանացնում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն