«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ը կոչ է անում կանխել գիտատեխնիկական գրադարանի փակման գործընթացը։ Տարածված հայտարարության մեջ ասվում է. «Կառավարությունը 2024 թվականի մայիսի 2-ի նիստում, որպես չզեկուցվող հարց հաստատել է «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի լուծարումը, որի կառուցվածքում գործում էր 60 տարվա պատմություն ունեցող հանրապետության երկրորդ մեծության գրադարանը, շուրջ 22 մլն գրականությամբ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆԸ` Գյումրի, Վանաձոր, Կապան, Հրազդան մասնաճյուղերով: Կառավարությունը գրադարանի և գրապահոցի շենքերը որոշել է օտարել դեռևս դեկտեմբերի 28-ին: