«Դեռ ամիսներ առաջ Նիկոլ Փաշինյանը Տավուշում սկսվող սահմանազատման գործընթացի ժամանակ ասում էր․ «Մեր մտածածն էն ա, որ ոչ թե դուք ասեք՝ վայ, 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, այլ ասեք՝ վայ, ինչ լավ ա, որ 50 մետր էն կողմ Ադրբեջանն ա, մենք էնտեղ առեւտուր կանենք, մենք էնտեղ տնտեսություն կկառուցենք, կարող ա՞ մի հատ էլ անցակետ կառուցենք, ավտոներ գնան-գան, վճարեն Հայաստանի Հանրապետությանը»։ Սակայն սահմանազատումից հետո Կիրանցի կենսագործունեությունը խաթարվել է, ադրբեջանցիները վախի մթնոլորտ են ստեղծել, միջադեպեր են հրահրում՝ կառուցվող այլընտրանքային ճանապարհի հետ կապված, պնդելով, թե կան հատվածներ, որ հայկական կողմն Ադրբեջանի տարածքում է կառուցում` թույլ չեն տալու կառուցումն ավարտվի։