Այսօր՝ հուլիսի 25-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 04։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 46-ամյա Արտաշես Ս․-ն իր վարծ «Land Rover» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 163 կմ հատվածում, դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտաշես Ս․-ն և նրա ուղևոր՝ Երևանի բնակիչ 19-ամյա Դավիթ Ս․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց ձոր» բժշկական կենտրոն։