Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին նախօրեին հայտարարել է, որ մոտ ապագայում Թուրքիայում կհանդիպեն «3+3» ձևաչափի արտգործնախարարները։ Այս ֆոնին պետք է ուշադրություն դարձնել մի քանի գործոնների: Նախ՝ փաստացի, Թուրքիան իր ձեռքն է վերցնում հայ-ադրբեջանական բանակցությունների «հունը», որոնք արգելակվել են արևմտյան «կուրատորության» պայմաններում, ապա և՝ դեռևս անհայտ է՝ արդյո՞ք Վրաստանը կմասնակցի տարածաշրջանային այսպիսի ֆորմատին: Մյուս կողմից, ինչպես առիթ ունեցել ենք նշելու, չեն բացառվում Արևմուտքի, ի մասնավորի՝ ԱՄՆ-ի ճնշումները Հայաստանի նկատմամբ՝ վերջինիս ինքնիշխանության զիջման տեսքով՝ ի շահ ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետաքրքրությունների: