ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի, Արին Բերդի 14 հասցեում շահագործվող բենզալցակայանի, հեղուկ ածխաջրածնային գազի լցավորման կայանի և նավթամթերքի պահեստարանի նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արմավիրի մարզի Գայ բնակավայրի գյուղամթերքի մեծածախ առևտրի շուկայի հարակից տարածքում «Ford Transit 2.5D» մակնիշի տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի արդյունքում պարզվել է, որ նշված տրանսպորտային միջոցի բեռնախցիկում, ինչպես նաև ավտոմեքենային կից տարածքում տեղադրված՝ թվով 2 հատ, յուրաքանչյուրը՝ 2.000 լիտր տարողությամբ, պլաստիկե տարայի միջոցով իրականացվում է դիզելային վառելիքի վաճառք։