Բայդենի՝ մրցապայքարից դուրս գալը նշանակում է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական գործընթացները «անտեր» մնացին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Չգիտեմ ինչու պետք է Ադրբեջանը հիմա համաձայնի խաղաղության համաձայնագիր կնքել Հայաստանի հետ մի վարչակազմի միջնրդությամբ/ճնշմամբ, որին մի քանի ամսվա կյանք է մնացել: Մանավանդ, որ ո՛չ Հարիսի, ո՛չ էլ Թրամփի վարչակազմի համար այս հարցն առանցքային չի լինելու և Բաքուն հանգիստ կարող է սպասել: