Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի

article-image

Հուլիսի 24-ի և 29-ի ցերեկը, 25-26-ին գիշերը և կեսօրից հետո, հանրապետության առանձին շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ը, 29-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ, շրջանների զգալի մասում սպասվում են անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ հորդառատ, հնարավոր է նաև կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևելյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 18-23 մ/վ արագությամբ: Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը 28-29-ը աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով։ Երևանում հուլիսի 24-26-ը, 29-ին երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր են կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 27-28-ը, 29-ի գիշերը, ժամանակ առ ժամանակ, սպասվում են անձրև և ամպրոպ, քաղաքի առանձին հատվածներում՝ հորդառատ։ Սպասվում է նաև քամու ուժգնացում՝ ամպրոպի ժամանակ՝ 20-25 մ/վ, երեկոյան ժամերին՝ 17-20 մ/վ արագությամբ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն