«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հայաստանում մշտական բնակչության թվաքանակը 2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ կազմել է 2,99 մլն մարդ, որը 2023-ի հունվարի 1-ի դրությամբ արձանագրված ցուցանիշից ավելի է 53 հազարով: Հարկ է նշել, որ ՀՀ մշտական բնակչության ցուցանիշների մեջ ներառված է մինչեւ 2024 թվականի հունվարի 1-ը Արցախի հանրապետությունից բռնի տեղահանված բնակչությունից ՀՀ բնակչության պետական ռեգիստրում հաշվառվածների թվաքանակը: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր նախաձեռնած՝ «Հայաստանի վերափոխման՝ մինչեւ 2050 թվականի ռազմավարություն»-ում նշում էր, որ ՀՀ բնակչությունը պետք է դարձնի 5 մլն մարդ: