ՀՀ-ի և ԵՄ-ի միջև կապերն ամբողջությամբ կառուցվում են մեկ հիմնարար փաստաթղթի շուրջ, որը մեծ դիվանագիտական ջանքերի շնորհիվ կնքվել է հենց «Հանրապետական» կուսակցության իշխանության օրոք։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, ԶԼՄ-ների հետ զրույցում ասել է «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։ «Հայաստանի և Եվրամիության միջև կապերն ամբողջությամբ կառուցվում են մեկ հիմնարար փաստաթղթի շուրջ՝ դա ՍԵՊԱ-ն է, որը մեծ դիվանագիտական ջանքերի շնորհիվ կնքվել է հենց «Հանրապետական» կուսակցության իշխանության օրոք, որն այսօր էլ շարունակում է մնալ աշխատանքային փաստաթուղթ»- հայտարարել է Մամիջանյանը։