Ինքնաթիռի վթարը եղել է կուրսանտ Խաչատրյանի հետ 2-րդ թռիչքի ընթացքում․ ՔԿ-ն մանրամասնում է դեպքը

article-image

2024թ. հուլիսի 19-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասում անցկացվող ուսումնավարժական թռիչքի ժամանակ Եղվարդ քաղաքի «Լճեր» կոչվող տարածքում վթարի է ենթարկվել ՀՀ ՊՆ հաշվեկշռում գտնվող «ՅԱԿ-52» տեսակի «15» կողային համարի ինքնաթիռ, որի հետևանքով անձնակազմի երկու անդամները՝ հրահանգիչ-օդաչու, ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյաը (ծնված 1998թ․) և ՀՀ ՊՆ ռազմական ակադեմիայի կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը (ծնված 2004թ․) մահացել են։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում նույն օրը, ՀՀ քրեական օրենսգրքի 539-րդ հոդվածի 4-րդ մասով (ռազմական թռչող սարքերի թռիչքների, դրանց նախապատրաստման կամ շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ), նախաձեռնվել է քրեական վարույթ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն