Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ հուլիսի 22-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Գուգարք և Փամբակ բնակավայրերի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։ Հուլիսի 23-ին ժամը 11։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Շիրակի, Կնունյանց փողոցների մի հատվածի գազասպառողների գազամատակարարումը։ Հուլիսի 23-ին ժամը 10։00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի 1-ին և 2-րդ թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։ Հուլիսի 23-ին ժամը 09:30-ից մինչև ժամը 17:00-ն, կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Նարեկացու, Գետափնյա փողոցների և հարակից թաղամասերի գազասպառողների գազամատակարարումը։