ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ «ՌԴ ԱԳ նախարարի պաշտոնաթող ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը որոշակի գաղտնազերծումներ է արել 2023 թվականին, Արցախում ծավալված իրադարձությունների և նախապատերազմական շրջանում տեղի ունեցած գաղտնի հանդիպումների մասին: Վերջինս նշել է, որ 2023թ. սեպտեմբերին՝ Արցախում սկսված ռազմական գործողություններից 2-3 օր առաջ, Թուրքիայում հանդիպել են ՌԴ, ԱՄՆ և ԵՄ ներկայացուցիչները: