Դանիբեկյանը ձգձգել է, որ արդարացման վճիռ չտա՞. «Փաստ»

article-image

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատ մի սիրիր, ատել կա» հայկական ասացվածքը լիովին համապատասխանում է ՔՊ-Աննա Դանիբեկյան ներկա հարաբերություններին։ Ինչպես հայտնի է, ԲԴԽ-ն հուլիսի 16-ին դադարեցրեց դատավոր Աննա Դանիբեկյանի լիազորությունները. պատճառը, ըստ հիմնավորման, ՀՀ երկրորդ նախագահի նկատմամբ հարուցված հայտնի «Սիլվայի գործի» իբր ձգձգումն է և Նիկոլ Փաշինյանի սրտով որոշում չկայացնելը։ Նիկոլ Փաշինյանի «սրտով» որոշումը, վստահաբար, Ռոբերտ Քոչարյանի՝ կա՛մ բանտում գտնվելն է, կա՛մ նրա նկատմամբ որևէ մեղադրական վճիռը։ Ու հիմա քպականները հարձակում են գործել մի դատավորի վրա, որին ժամանակին ծափահարում էին, գրառումներ նվիրում, երբ մեկուկես տարի շարունակ մերժում էր Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու բոլոր միջնորդությունները։ Երկրորդ նախագահի նկատամբ, հիշեցնենք, երկու քրեական գործ կար Աննա Դանիբեկյանի տիրույթում։ Այդ նիստերը նա քննում էր հիմնականում մեկշաբաթյա ինտերվալով՝ յուրաքանչյուր երեքշաբթի օրը։ Այդ ժամանակ Ռոբերտ Քոչարյանը հումորով նշում էր, որ երեքշաբթին իր օրացուցից հանած է, որովհետև անիմաստ օր է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն