«Փաստ» օրաթերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով, եվրոպական ֆինանսաբանկային համակարգի բազմաթիվ ներկայացուցիչներ սկսել են բուռն հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի նկատմամբ: Բանն այն է, որ մայիսի 14-ից 16-ը Երևանում անցկացվել է ՎԶԵԲ տարեկան հանդիպումը և գործարար համաժողովը, որին մասնակցել է շուրջ 3000 մասնակից 74 երկրից, այդ թվում՝ տարբեր երկրների ֆինանսների նախարարների, ԿԲ-երի ղեկավարների, բարձրաստիճան այլ պաշտոնյաների մակարդակով: Ինչպես երևում է, մասնակիցների մեծ մասին մեծապես տպավորել է ոչ միայն Երևանում անցկացված այս միջոցառման ընթացքը, այլև մեր երկիրը: Մեր աղբյուրները փոխանցում են, որ թե՛ համաժողովի կազմակերպիչները, թե՛ Հայաստանի պետական կառույցները, թե՛ ֆինանասաբանկային կառույցների ներկայացուցիչներն իրենց եվրոպացի գործընկերներից բավական ջերմ արձագանքներ են ստացել, ընդհուպ այն մասին, որ պատրաստ են նորից այցելել Հայաստան ոչ միայն գործնական նպատակներով, այլև որպես զբոսաշրջիկ