Այսօր գոյություն ունեցող աշխարհը լրիվ այլ է․ մենք ապրում ենք նոր կառուցվող կառուցակարգերում, ինչ-որ տեղ նաև տրանսֆորմացիոն հասարակարգում․ այն ինչ գոյություն ուներ մինչև 2017-18 թվականներին, այլևս գոյություն չունի։ Ըստ էության՝ կարող ենք արձանագրել, որ Պոտսդամի կոնֆերանսից հետո ստեղծված աշխարհակարգն այլևս չկա, այն վերացել է, այժմ առկա է լրիվ այլ գեոպոլիտիկ «ռասկլադ»։ Ավելին, աշխարհակարգի փոփոխությունը հանգեցնելու է նոր հարաբեությունների ու ազդեցության գոտիների, որոնք բերելու են լրիվ այլ մարտահարվերներ։ Սա լոկ տեսական պնդումներ չեն, այլ «գետնի վրա» առկա իրավիճակ․ թշնամի պետությունները դառնում են բարեկամ, դաշնակիցը՝ «ոչ այնքան բարեկամ» և այլն։