Ուսումնամարզական ինքնաթիռի վթարի հետեւանքով զոհվել են ավագ լեյտենանտ Արմեն Խաչիկի Իսախանյանը եւ կուրսանտ Արմեն Կարենի Խաչատրյանը: Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ Նշենք, որ ավելի վաղ ՀՀ Ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Եղվարդ քաղաքի մոտակայքում՝ «Լճեր» կոչվող տարածքի մոտ, ինքնաթիռ է կործանվել եւ կա երկու զոհ։