«Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը «Հայկական օրակարգ» նախագծի շրջանակներում սկսում է հանդիպում-զրույցների շարք հանրային, քաղաքական գործիչների հետ, ովքեր ունեն ոչ միայն հստակ դիրքորոշում, այլև՝ պատկերացումներ և առաջարկներ՝ այսօրվա բարդագույն իրավիճակի լուծումների մասին։ Այս մասին նա հայտնել է իր ֆեյսբուքյան էջում։ «Իմ գնահատմամբ՝ այսօր Հայաստանը հայտնվել է 2020-ի նախապատերազմական փուլի տրամաբանության մեջ, և պատմական աղետից խուսափելու համար անհրաժեշտ են բացառիկ գրագետ քայլեր։ «Հայկական օրակարգի» (նախագիծ, որ մեր կազմակերպությունը իրականացնում է արդեն երկու տարի) խնդիրն այս փուլում սա է. գտնել լուծումներ։ Չորս տարի առաջ, իմ հաշվարկով, մի 15-20 հոգի էինք, որ բոլոր հնարավոր ամբիոններից «գոռում էինք» մոտեցող աղետի մասին, բայց այդ ձայնը չլսվեց։ Այսօր ուզում եմ, որ խոսենք ավելի բարձր, որպեսզի վաղը ուշ չլինի։