ՏԿԵ նախարարի հայտարարագիրն ու թոշակառու մոր 230 հազար դոլար արժողությամբ տան կառուցումը. «Ժողովուրդ»

article-image

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը պաշտոնին նշանակվել է 2021 թվականի օգոստոսի 2-ին։ Գնել Սանոսյանը մինչեւ 2018 թվականի հեղափոխությունը որեւէ կապ չի ունեցել քաղաքականության հետ, սակայն 2018 թվականի մայիսին՝ Նիկոլ Փաշինյանի վարչապետ ընտրվելուց հետո, մինչեւ նույն թվականի հոկտեմբեր զբաղեցրել է ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալի պաշտոնը։ Փոխնախարարի պաշտոնը լքելուց հետո՝ Սանոսյանը 2018-2021 թվականներին եղել է ՀՀ Գեղարքունիքի մարզպետ, ապա 2021 թվականի օգոստոսին նշանակվել է տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պաշտոնում։ Գնել Սանոսյանը 2023 թվականի՝ անշարժ գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագրում անշարժ գույք չի հայտարարագրել, սակայն 2021 թվականի հայտարարագրում տեսնում ենք, որ Սանոսյանն ունի 3 հողամաս եւ 1 անհատական բնակելի տուն Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքում։ 2022 թվականի հայտարարագրից հասկանում ենք, որ Սանոսյանը նախորդ տարի սեփականության իրավունքով իրեն պատկանող 4 անշարժ գույքը նվիրատվությամբ փոխանցել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։ Նախարար Գնել Սանոսյանի բանկային հաշիվների մնացորդները տարեսկզբին կազմել են 2 մլն 916 հազար դրամ, տարեվերջին՝ դարձել 830 հազար դրամ։ Կանխիկ դրամական միջոցները տարեսկզբին կազմել են 150 հազար ռուբլի եւ 7,2 մլն դրամ, տարեվերջին՝ 10 մլն դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն