ՊՆ նախկին փոխնախարար, ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Փաշինյանն ու Ալիևը համառորեն իրար վրա են գցում միմյանց հետ հանդիպել չցանկանալու պատճառը: Անկախ նրանից, թե ո՞վ է իրականում հրաժարվել Լոնդոնում առաջարկված երկկողմ հանդիպումից, կարելի է ենթադրել, որ. 1. Կամ Ադրբեջանը, կամ Հայաստանը, կամ էլ երկուստեք պատրվակներ են փնտրում այսպես կոչված խաղաղության պայմանագրի գործընթացը դանդաղեցնելու, ձգձգելու կամ առաջիկայում դրանում նոր պահանջներ ներառելու համար: Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի ադրբեջանական կողմը: 2. Արտաքին ազդեցության որոշ կենտրոններ (կամ դրանցից առնվազն մեկը) դեռևս ամբողջությամբ բավարարված չեն համարում իրենց շահերը և խնդրել են իրենց ազդեցության տակ գտնվող կողմերից մեկին՝ չգնալ երկկողմ հանդիպման (անցանկալի պայմանավորվածություններից խուսափելու համար): Այս պարագայում ավելի հավանական է, որ հանդիպումից հրաժարված լինի հայկական կողմը: