«Փաստ» օրաթերթը գրում է. ԱՄՆ նախագահական ընտրությունների «դեբատի» ժամանակ նախկին նախագահ, նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ընտրվելու դեպքում, «դեռ աշխատասենյակ չմտած», կխաղաղեցնի վիճակը՝ կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ: Նա նշել է, որ «այդ պատերազմը չպետք է նույնիսկ սկսվեր», ապա մեղադրել է նախագահ Բայդենին, որ աննախադեպ ահռելի գումարներ է «լցրել» Ուկրաինա՝ մոտ 200 մլրդ դոլար: «Մենք չպետք է նման գումարներ ծախսենք»,-ասել է Թրամփը՝ հավելելով, որ արդյունքում մարդիկ են մահանում՝ «անիմաստ ու անօգուտ»: