«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը երեկ ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեային եւ կրկին «հատուկ շնորհակալություն հայտնել» ԱՄՆ իրավասու մարմիններին՝ «ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող, ԱՄՆ-ում գտնվող գույքը բռնագրավելու որոշման համար»: