«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Թալին խոշորացված համայնքի Արագածավան գյուղի ՔՊ-ական ՋՕԸ պետ Սուրեն Թորոսյանի քրեական գործը, ըստ էության, փակուղի է մտել: Բանն այն է, որ 2024 թվականին այս գործով 2 նիստ է կայացել, ու հիմնականում գործը կանգ առավ այն բանից հետո, երբ քաղաքական իշխանության ճնշման արդյունքում այն քննող դատավոր Անդրանիկ Մնացականյանին ազատեցին դատավորի պաշտոնից։ Բանն այն էր, որ դատավորները ներքին «չաթ» էին ունեցել, որտեղ նրանցից մի քանիսը քննադատել էին իշխանություններին, ու դատավոր Մնացականյանն էլ ընդամենը քննադատություններին «հավանելու սմայլիկ» էր դրել, ու նրան, քննադատած դատավորների հետ, ստիպեցին լքել դատական համակարգը։