«Մամիկոն Ասլանյանը ՀՀ քաղբանտարկյալներից մեկն է, ով 2 տարի 7 ամիս ապօրինի անազատության մեջ է պահվում: Իրականությունը հետեւյալն է՝ ուզուրպացված դատաիրավական համակարգի ներկայացուցիչները հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի նավը խորտակվում է: Նրանք հասկանում են, որ Փաշինյանը բոլորին դուրս է նետում այս խորտակվող նավից՝ մտածելով, որ նավը խորտակվել է նրանց պատճառով»,-ասաց ՀՀԿ երիտասարդական կուսակցության նախագահ Հենրիխ Դանիելյանը։