«Վարդաշեն» ՔԿՀ-ից դուրս գալուց հետո լրագրողները Վանաձորի ՏԻՄ ընտրութուններում առավել շատ ձայներ հավաքած Մամիկոն Ասլանյանինց հարցրեցին, ե՞րբ է սկսելու զբաղվել քաղաքական ակտիվ գործունեությամբ։ «Չգիտեմ՝ իմ ֆիզիկական վիճակը, հոգեվիճակը ոնց է։ Ես ոչ մի տեղ չեմ կորչելու, ոչ մի բանից չեմ խուսափում։ Իմ մոտեցումները չեն փոխվել, ոչինչից չեմ վախեցել, կամքս չի կոտրվել, ընդամենը ես մարտավարական առումով պետք է հասկանամ իմ անելիքները։ Եթե մինչ այսժմ տուժել եմ միայն ես, չեմ ցանկանա, որ տուժեն այլ մարդիկ»,-ասաց նա։