«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Հուլիսի 14-ին Եվրոպան լարված սպասում էր ԵՎՐՈ-2024-ի վերջին՝ Իսպանիա-Անգլիա խաղին։ Կիրակի օրը վճռորոշ էր երկու երկրների թիմերի համար եւ այդ օրերին՝ հունիսի 14-15-ը, ՀՀ Կառավարությունը, վարչապետի գլխավորությամբ, որոշեց մենակ չթողնել եվրոպացիներին։ Հենց նույն օրը աշխատանքային այցով Գերմանիայի Դաշնությունում էր Հայաստանի կառավարության պատվիրակությունը՝ Նիկոլ Փաշինյանը իր տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարության պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանը, ով մեկ օր ավելի պետք է մնար՝ հունիսի 14-16-ը եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության լուսանկարիչը. համաձայն վարչապետի որոշման՝ Նիկոլ Փաշինյանինը, Արայիկ Հարությունյանինը եւ Տիգրան Մեհրաբյանինը: