Հայաստանում գտնվող բանկերը մերժել են բացել «Սրբազան պայքար» հիմնադրամի համար հաշվեհամար։Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում, որտեղ այսօր ընթանում է հավաք, հայտարարեց Բագրատ Սրբազանը։ «Ասում եմ բա լավ, կուսակցություններն ինչպե՞ս են բացում հաշիվները, լիքը ընդդիմադիր կուսակցություններ կան, այդ մարդկանց ինչո՞ւ չեն արգելել, օրինավոր ճանապարհով է չէ, բանկում հաշիվ բացես, նյութական միջոցներդ երևան, թափանցիկություն լինի։ Իրենց ինչ գործն է, եթե տեռորիզմի, թրաֆիկինգի վրա չես ծախսում գումարները, որոնք ուղղակի անընդունելի են, բայց եթե գործողությունն ընկալելի և ընդունելի է հաշիվ ինչո՞ւ չեք բացում։ Այ սա է մթնոլորը, անկախ միավոր բանկը վախենում է հաշիվ բացելուց։ Քաղաքական միավորների , կուսակցությունների ներկայացուցիչներին հիմա հարցնում եմ՝ դուք բանկային հաշիվներ ունե՞ք։Օրինակ՝ «Հայաքվեն», «ԱԺԲ»-ն, ՀՅԴ-ն ունե՞ն, մալադեց, բա ոնց եք բացել։ Այսինքն՝ երկրում գործող բոլոր կազմակերպություններն ունեն, բայց այս շարժումը չունի»,- ասաց նա։