ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը չի տրամադրում Տավուշում տեղադրված սահմանային սյուների կոորդինատները: Այս մասին գրում է Sputnik Արմենիան ու մանրամասնում, որ դեռևս մայիսին հարցում են ուղարկել ՀՀ կառավարություն՝ խնդրելով տրամադրել այդ կոորդինատները։ Հարցումը վերահասցեագրվել էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակ, որտեղից ԶԼՄ-ին ասել են, որ աշխատանքները դեռ շարունակվում են, և խոստացել էին ավելի ուշ պատասխանել։