Պետքարտուղարի տեղակալ Զեյան այցելեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Այս մասին հայտնում են Հայաստանում ամերիկյան դեսպանատանից։ Հաղորդագրությանը կից նաև լուսանկարներ են հրապարակվել։