«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Խորհրդարանը երեկ արտահերթ նիստով ավարտեց գարնանային նստաշրջանը. իսկ աշնանային նստաշրջանը կմեկնարկի սեպտեմբերի 9-ից: ՔՊ-ից մեզ հայտնեցին, որ մինչեւ սեպտեմբեր արտահերթ նիստեր չեն լինի, ուստի կարող են հանգիստ խղճով արձակուրդի մեկնել: Ի դեպ, ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի համար սա ԱԺ վերջին նստաշրջանն էր. վերջինս հրաժեշտ կտա պատգամավորական մանդատին։ Գուրգեն Արսենյանը ՌԴ-ում ՀՀ դեսպան է նշանակվելու. նրա ագրեմանը ռուսական կողմը դեռ մայիսին էր հաստատել: Հիմա, կարելի է ասել, գնդակը Հայաստանի դաշտում է: