Կիրանցի բնակիչներին պարտադրում եմ դիմումներ ստորագրել՝ առանց դրա բովանդակությանը ծանոթանալու։ «Մարդիկ դիմում են գրում, որ հրաժարվում են իրենց նյութական և ոչ նյութական իրավունքներից՝ տվյալ փոխհատուցումը ստանալու պահից, բայց տեքստը չեն տեսնում, դիմումի փոխարեն ազատ թուղթ է տրամադրվում, որի վրա միայն ստորագրության տեղն է բաց»,- «Փաստինֆո»-ին ասել է Տավուշի մարզի Աճարկուտ համայնքի ավագանու նախկին անդամ Կարեն Ղազարյանը՝ արձանագրելով, որ դա ակնհայտ խախտում է։