Ավարտվել է 28–ամյա երիտասարդի կողմից նախկին կնոջ և վերջինիս քրոջ նկատմամբ սպանության փորձ կատարելու, ինչպես նաև սպանության, առողջությանը վնաս պատճառելու, խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ 28–ամյա երիտասարդը, նախկին կնոջ, վերջինիս քրոջ և մոր հետ գտնվելով լարված, անձնական անբարյացկամ միջանձնային փոխհարաբերությունների մեջ, չի վճարել նախկին կնոջ մոր անվամբ վարկային պայմանագրով ձեռք բերված «Մազդա 3» մակնիշի ավտոմեքենայի շահագործման հետ կապված վարչական իրավախախտումների համար նշանակված տուգանքները՝ պայմանավորվածության համաձայն, ունենալով ավտոմեքենան շահագործելու իրավունք, և չի կատարել մեքենայի վարկային մուծումները։