ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը կառույցի պաշտոնական կայքում հրապարակել է ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը՝ 2024/25 մրցաշրջանի մեկնարկից առաջ։ Այս մասին հայտնում է armsport.am-ը։ Վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականը զբաղեցնում է անգլիական «Մանչեսթեր Սիթին»։ Երկրորդ հորիզոնականում է Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր Մադրիդի «Ռեալը»։ Լավագույն եռյակը եզրափակում է Մյունխենի «Բավարիան».