ՔՊ-ն սաբոտաժ է անում կոռուպցիայի դեմ պայքարը․ «Հրապարակ»

article-image

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Երեկ՝ առավոտ կանուխ, 9.30-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորներ հանդիպել են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի համար առաջադրված եւ Մրցութային խորհրդի հավանությանն արժանացած երկու թեկնածուների հետ, լսել ու քննել նրանց։ Իսկ երեկոյան բուռն քննարկում են ունեցել՝ ընտրե՞լ առաջադրված թեկնածուներին հանձնաժողովի անդամների պաշտոնում, թե՞, այնուամենայնիվ, սպասել, որ «խելքը գլխին» մարդիկ առաջադրվեն։ Հիշեցնենք․ անցած տարեվերջին հանձնաժողովի նախկին նախագահ Հայկուհի Հարությունյանի դեմ ՔՊ-ականների ցուցադրական արշավից եւ հանձնաժողովի նախագահի պաշտոնում նրան չընտրելուց հետո, այս թափուր պաշտոններում տեւական ամիսներ որեւէ պրոֆեսիոնալ եւ պաշտոնի համար ներկայացվող պահանջներին բավարարող թեկնածու չէր առաջադրվում: Իսկ թափուր պաշտոնները Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում երկուսն էին` հանձնաժողովի նախագահի եւ անդամի: Հայկուհի Հարությունյանին մերժելու արդյունքում ՔՊ-ն հընթացս չընտրեց նաեւ այդ հանձնաժողովի վարչության պետ Նարինե Ավետիսյանին, նրանց ընտրությունը նույն օրն էր։ ՔՊ-ականները, դժգոհելով Հարությունյանի կայացրած որոշումներից, հրապարակայնորեն հասկացրին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թեպետ սահմանադրորեն անկախ կառույց է, բայց պետք է գործի իրենց հովանու ներքո, պարի իրենց նվագի տակ եւ չհամարձակվի վարույթներ հարուցել պատգամավորների ու նրանց մերձավորների դեմ՝ հիմք ընդունելով ներկայացված հայտարարագրերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն