«Տպավորություն է լինում, որ մենք պատի հետ գործ ունենք։ Անընդհատ փորձում ենք պատը հաղթահարել, երբ այն թվում է անհաղթահարելի»,- Արմեն Աշոտյանի գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։ Մելիքյանը հիշեցրեց, որ անհասկանալի հանգամանքներում երեք նիստ չի կայացել և հնարավորություն չեն ունեցել գոնե մեկ վկայի հարցաքննություն ավատել։