Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը երեք ամսով երկարաձգեց։ Լրագրողները Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե ի՞նչ դիտարկոմներ ունի դատարանի՝ կալանքը երեք ամսով երկարացնելու որոշման վերաբերյալ, ասաց. «Չի կարելի ամեն անգամ գալ նույն կինոյի, մտածել, որ փոխվելու է։ Պետք է կամ կինոն փոխել, կամ դերասաններին, կամ ռեժիսորին կամ էլ դրա ռեմիքսը նկարելը։