Բարձրությունից ընկնելը հոսպիտալացումների հիմնական պատճառն է մինչև 5 տարեկանների շրջանում: Նման վիճակագրություն է հրապարակել առողջապահության նախարարությունը՝ ծնողներին հորդորելով ապահովել երեխայի անվտանգությունը։ Այդ նպատակով նախարարությունը մի քանի խորհուրդներ է տվել. • Պահե՛ք պատուհանները փակ և կողպած, երբ երեխաները տարածքում են: Օդափոխության համար հնարավորության դեպքում բացե՛ք այն պատուհանները, որոնք անհասանելի են երեխաներին: • Պատուհանների համար նախատեսված ցանցերը չեն կարող կանխել երեխայի վայր ընկնելը. թու՛յլ մի տվեք` երեխան հենվի պատուհանի ցանցին և մի՛ վստահեք որպես պաշտպանիչ շերտ: • Կահույքը կամ այն ամենը, ինչի վրա կարող է բարձրանալ երեխան, դրե՛ք պատուհաններից հեռու: