«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Որ պետական համակարգում վաղուց չեն գործում պետության կողմից ընդունված օրենքները, նորություն չէ, բայց, որ դրանք հայտնաբերելու կամ կանխարգելելու գործառույթն ամբողջությամբ վերապահվել է մամուլին, մտահոգիչ է։ Այսպիսով` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի 5 խորհրդականներից Նարեկ Արաքսման-Մանուկյանը թերևս ամենաազդեցիկն է` հաշվի առնելով նրա առաջատար դիրքը։ Եվ ահա, սույն խորհրդականը, համաձայն իր ստացած եկամուտների, վարձատրվում է նաև ԱԱԾ-ից։ ԿԳՄՍ նախարարի խորհրդականը նախարարությունից ստանում է տարեկան 6 մլն 250 հազար դրամ աշխատանքի վարձատրություն, իսկ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունից որպես աշխատանքի վարձատրություն ստանում է 2 մլն 139 հազար դրամ։