Թե բա՝ «ճանապարհաշինական աշխատանքներ». «Փաստ»

article-image

Նախօրեին առաջին հայացքից անմեղ թվացող տեղեկություն է տարածվել Ճանապարհային դեպարտամենտի կողմից, թե՝ շինարարական աշխատանքներով պայմանավորված, հուլիսի 10-ից երթևեկության համար ժամանակավորապես կփակվի Հ-58 հանրապետական նշանակության ճանապարհի՝ Կիրանց գյուղով անցնող հատվածը: Առաջարկվում է շրջանցել Աճարկուտով... Սա, կրկնենք, առաջին հայացքից անմեղ, անգամ՝ շարքային տեղեկություն է: Բոլոր նրանց համար, ում Կիրանց անվանումը ոչինչ չի ասում: Մինչդեռ, նկատենք, խոսքը այն սահմանամերձ գյուղի մասին է, որին պատկանող տարածքների մի որոշակի մասը Նիկոլ Փաշինյանն ու նրա քպական իշխանությունը վերջերս նվիրեցին Հայաստանի ու հայության թշնամի ադրբեջանական թուրքերին: Ստացվում է, որ նախ՝ մի որոշ ժամանակ Կիրանցը «փակ» է լինելու ավտոմոբիլային երթևեկության համար: Թե ինչ աշխատանքներ են տանում ու ինչ նպատակով, դեռևս անհայտ է: Բայց, ուզենք թե չուզենք, հարց է առաջանում՝ տարածքները թշնամուն հանձնելն այդ երբվանի՞ց են սկսել կոչվել «շինարարական աշխատանքներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Ստուգի՛ր փաստերը մեր միջոցով
Լրահոս
nikol-o-meter

Նիկոլ-օ-մետրը գործիք է, որի միջոցով կարող եք իմանալ, թե որքանով է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կատարում իր խոստումները:

Կեղծ լուրերի վիճակագրություն