Մասնագիտության բերումով ստիպված եմ լինում լսել տարբեր քաղաքական դեմքերի (իհարկե դրանցից շատերին դժվար է քաղաքական համարել, իսկ մի մասին էլ՝ դեմք), ինչն իր հերթին ստիպում է անդրադառնալ ու քաղաքական գնահատականներ հնչեցնել նրանց կողմից տիրաժավորված թեզերին ու շատ հաճախ կիրառվող մանիպուլյացիաներին։ Վերջին շրջանում իր քաղաքական մենախոսություններով սկսել է ակտիվանալ Մարուքյան Էդմոնը։ Նա իր «ինքնազրույցներում» փորձում է գնահատականներ տալ ու տարբեր իրավիճակների հետ կապված մեկնաբանություններ անել։ Իհարկե, հանուն արդարության պետք է փաստենք, որ Էդմոնը, ով վաղուց հասկացել է, որ քաղաքականությունն իր համար այլևս մեռած թեմա է, ամեն կերպ փորձում է ինքնաարդարացման դրվագներով հանդես գալ՝ այդ կերպ իր վրայից մաքրելով տարիներ շարունակ կուտակված նիկոլականությունը։