«Հունիսի 17-ին գրություն էի ուղարկել ՊՆ` ԶՈւ մի քանի ուղղություններով այցս կազմակերպելու նպատակով: Ընդ որում` ընտրել էի ուղղություններ, որոնք, այսպես ասած, խնդրահարույց չէին` ո´չ քաղաքական, ո´չ մեկ այլ առումով: ՊՆ-ն գրությանս արձագանքել է 26 օր հետո` հուլիսի 9-ին, երբ գրությամբ նախատեսված ժամկետներն անցել էին ու այդ հիմքով մերժել` «նշված ժամանակահատվածում տվյալ ուղղություններ Ձեր այցերի կազմակերպումը հնարավոր չէ» պատճառաբանությամբ: