յունների երկրորդ փուլում ձայների նախնական հաշվարկն ավարտվել է։ Հաշվարկի արդյունքներով Մասուդ Փեզեշքիանը առաջ է անցել Սաիդ Ջալիլից։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Մոհսեն Էսլամին։ Բոլոր՝ 30,530 միլիոն քվեաթերթիկների մշակման արդյունքների հիման վրա՝ Պեզեշքիանը, ով դարձել է իններորդ ընտրված նախագահը ժամանակակից Իրանի պատմության մեջ, ստացել է 16,384 միլիոն ձայն՝ 53,6 տոկոս։