Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի խորհուրդը 23.10.2020թ. որոշել է տալ համաձայնություն ՀՀ փաստաբանների պալատի նախագահին՝ ՀՀ փաստաբանների պալատին սեփականության իրավունքով պատկանող 2014 թվականի արտադրության CHEVROLET NIVA 212300-55 մակնիշի ունիվերսալ տեսակի թեթև մարդատար տրանսպորտային միջոցը (նույնացման համարը (VIN)՝ X9L212300E0511717) սեփականության իրավունքով անհատույց հանձնել (նվիրաբերել) Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը` Հայաստանի և Արցախի զինված ուժերի կողմից շահագործելու նպատակով: