Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է ջրի և հոսանքի պարբերաբար անջատումներին։ Նա նշել, որ այդ ամենը կանոնակարգված է․ «Ջրի, հոսանքի և գազի առանց զգուշացման անջատում պետք է լինի միայն այն դեպքում, եթե վթարային խնդիր է։ Այսինքն՝ ի սկզբանե հնարավոր չէր զգուշացնել, ինչպես պլանային անջատումների ժամանակ են զգուշացնում»։