Այսօր՝ հուլիսի 4-ին, ինքնասպանության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։50-ի սահմաներում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ մի քաղաքացի անցել Կիևյան կամրջի վտանգավոր եզրագիծը և սպառնում է ցած նետվել։ Նմանատիպ ահազանգ ստացվել է նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն։